Հայ մրցավարները մեկնել են ուսումնամարզական հավաքի
Սպորտ
Հայաստանի բարձրագույն ու առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարները և տեսուչները անցկացնում են ուսումնամարզական հավաք Անթալիայում:
Այս մասին հայտնում ֆուտբոլի ֆեդերացիան: Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական եւ գործնական պարապմունքներ: Մրցավարները կհանձնեն նաեւ տեսական քննություններ և ֆիզպատրաստության թեստ: Հավաքի ընթացքում դասախոսություններով և գործնական մարզումներով հանդես կգան ՖԻՖԱ-ի տեսուչ Վալենտին Իվանովը և ֆիզպատրաստության մարզիչ Գժեգոժ Կժոսեկը: Հավաքի շրջանակներում մրցավարներին ու օգնականներին կտրվի հնարավորություն սպասարկելու Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմերի միջեւ նախատեսված ընկերական հանդիպումները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում