Գացալովի տեղափոխության համար ՀԱՕԿ-ը 10 հազար շվեյցարական ֆրանկ է վճարել
Սպորտ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Հաջիմուրադ Գացալովի տեղափոխության համար 10 հազար շվեյցարական ֆրանկ է վճարել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ըմբիշների ֆեդերացիայից գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: «Գացալովն այս տարիքի հետ մեծ օգուտ կտա մեր հավաքականին: Քանի որ այդ քաշային կարգում մենք կաղում ենք: Իր որակի մարզիկի մարզումը մեր մարզիկների հետ արդեն իսկ լավ է: Նա բոլոր հավաքների թիմի հետ է լինելու»,-ասաց նա: Բաղդադյանի խոսքով`Գացալովի հետ կնքած պայմանագիր չկա, նա գումար չի ստանալու Հայաստանում: Իսկ նրա տեղափոխության համար ՀԱՕԿ-ը 10 հազար շվեյցարական ֆրանկ է վճարել` 5000-ը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, իսկ 5000-ը Ռուսաստանի ֆեդերացիային տեղափոխության համար:
Ազատ ոճային ըմբիշ Հաջիմուրադ Գացալովը Աթենքի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի հնգակի և Եվրոպայի եռակի չեմպիոն է: Հանդես է գալիս 97 կգ քաշում: Վերջին մրցաշարը, որին մասնակցել է, եղել է 2016 թվականի Ռուսաստանի առաջնությունը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում