Պուտինը և Լուկաշենկոն հոկեյ են խաղացել (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրասնայա Պոլյանայում «Գալակտիկա» զվարճանքի կենտրոնում մասնակցել են հոկեյի ընկերական հանդիպմանը` մեկ թիմում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ավանդույթի՝ Պուտինը կրել է 11 համարի մարզաշապիկը, Լուկաշենկոն՝ 01-ը` Բելառուսի դրոշի գույներով: Խաղին մասնակցել է նաեւ Բելառուսի նախագահի որդին՝ Նիկոլայը:
Խաղին հետեւել է Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը: Ինչ-որ պահի Ռուսաստանի եւ Բելառուսի առաջնորդները մոտեցել են պահեստայինների նստարանին, որտեղ նրանց սպասել է Մեդվեդեւը: Նա ջերմ ողջունել է Բելառուսի նախագահին, նրանք գրկախառնվել են եւ կարճ զրույց ունեցել:
Խաղի ընթացքում Պուտինը 3 տափօղակ է նետել: Խաղն ավարտվել է 9:2 հաշվով հօգուտ թիմի, որում խաղացել են ՌԴ եւ Բելառուսի առաջնորդները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում