«Լոռի»-ն նոր դարպասապահ ունի Պորտուգալիայից
ՍպորտՊորտուգալացի դարպասապահ Միքայել Մեիրան տեղափոխվել է «Լոռի»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 26-ամյա Մեիրան պորտուգալական «Սպորտինգի» սան է։ «Բոավիշտայի» կազմումմասնակցել է Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի 4 հանդիպման։ Մեիրան «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի 1-ին դիվիզիոնի 42 հանդիպման։ Խաղացել է նաեւ մոլդովական «Զիմբրու» թիմում, իսկ վերջին ակումբըեղել է ռումինական «Գլորիա Բուզաուն»։ Մեիրայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանիավարտը։
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակըգլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն«Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և«Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը: