Սարգիս Շահինյանը միացել է Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբին
Սպորտ
«Լոռի» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել հայ կիսապաշտպան Սարգիս Շահինյանի հետ:
Այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: 25-ամյա Շահինյանը «Միկա»-ի սան է, հանդես է եկել պորտուգալական «Բրագա» Մ19 թիմում, «Փյունիկ»-ում, «Գանձասար»-ում, «Արարատ»-ում եւ բուլղարական «Մոնտանա»-ում։ Շահինյանի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտը»։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում նա մասնակցել է 115 հանդիպման, ինչպես նաեւ դարձել Հայաստանի կրկնակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։ Սարգիսը հանդես է եկել նաեւ Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում։
Շահինյանի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում