Ես քաղաքական շտաբ եմ բացում Թբիլիսիում` Իվանիշվիլիի ռեժիմի վերջը տալու համար. Սաակաշվիլի
Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիում իր անվան նախագահական գրադարանի բազայում այս տարվա մարտի 1-ից քաղաքական շտաբ-բնակարան է բացելու «Ազգային շարժում» կուսակցության և մյուս ընդդիմադիր ուժերի հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Այս անգամ Վրաստանի նախկին նախագահը չի խոսել Վրաստան այցելելու մասին:
Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականին, երբ նրա նկատմամբ հայրենիքում մի շարք քրեական գործեր էին հարուցվել, որոնցից մի քանիսով նա հեռակա կարգով դատապարտվել է բանտարկության: 2015 թվականի գարնանը նա հայտնվել է ուկրաինական քաղաքականության մեջ, երբ այն ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան նշանակեց Օդեսայի նահանգապետ` մինչ այդ տրամադրելով ուկրաինական քաղաքացիություն:
Սակայն արդեն 2016 թվականի նոյեմբերին Պորոշենկոն նրան ազատեց պաշտոնից` հայտարարելով, որ նա ոչ միայն չի կատարել շրջանը զարգացնելու իր խոստումները, այլև զգալիորեն նվազեցրել է Օդեսայի տնտեսական ցուցանիշները: 2017 թվականի հուլիսին Պորոշենկոն զրկել է Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից, որը վերականգնվել է միայն Վլադիմիր Զելենսկու իշխանության օրոք:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար