Դերասան Ալեքսեյ Կրավչենկոն եթերում ամուսնության առաջարկություն է արել հարսնացուին
ԱյլՌուս դերասան Ալեքսեյ Կրավչենկոն մասնակցել է НТВ հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Միլիոնանոց գաղտնիք» հաղորդմանը, որի ժամանակ առաջարկություն է արել իր սիրելիին:
Դերասանը պատմել է, որ մի անգամ իր սիրելիի՝ դերասանուհի Նադեժդա Բորիսովայի հետ «զագս» է գնացել, սակայն այն փակ է եղել: Դերասանը վստահություն է հայտնել, որ շուտով իրենք վերջապես կգրանցեն իրենց ամուսնությունը, գուցե Սուրբ Վալենտինի օրը:
Եւ երբ տաղավար է եկել Նադեժդա Բորիսովան, հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան հիշեցրել է Կրավչենկոյին, որ նա խոստացել է առաջարկություն անել սիրելիին:
Դրանից հետո Կրավչենկոն վերցրել է ծաղկեփունջն ու ծնկի իջել Նադեժդայի առաջ: «Ամուսնացիր ինձ հետ»,- ասելէ նա, որին հաջորդել է Նադեժդայի դրական պատասխանը:
«Դա իրականում ահավոր է: Ես քեզ խոսք տվեցի մարդկանց աչքի առաջ»,-կատակել է Բորիսովան:
Նշվում է, որ նրանց մասնակցությամբ հաղորդումը եթեր է գնալու շաբաթ օրը, տեղի ժամանակով 20:50-ին: