Թաիլանդում կրակ բացած զինվորն ուղիղ եթերով հեռարձակել է տեղի ունեցողը. նոր տեսանյութ է հրապարակվել (տեսանյութ)
Տեսանյութեր
Թաիլանդի Կորատ քաղաքում հրաձգություն իրականացրած զինվորը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է տեղի ունեցող դեպքերը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նրա էջն արդեն ապաակտիվացվել է:
Հաղորդվում է, որ հատուկջոկատայինները հարյուրավոր մարդկանց են դուրս բերել առևտրի կենտրոնից, որտեղ գտնվում է զինվորը:
Վերջինիս մայրը փորձում է համոզել նրան հանձնվել: Վերջին տվյալներով 21 մարդ վիրավոր է, 16 մարդ շարունակում է պատանդ մնալ:
Հիշեցնենք, որ զինվորը իր զորամասից գողացել է HamVee զինվորական ամենագնացը և այն վարել քաղաքի փողոցներում`պարբերաբար ինքնաձիգից կրակ բացելով մարդկանց վրա: Նա կանգնել է քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ և սկսել է կրակել հաճախորդների վրա:
ինվորականը կրակ էր բացել տեղի առևտրի կենտրոններից մեկի այցելուների ուղղությամբ, որից հետո թաքնվել է կենտրոնի տարածքում: Նրա գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի մասին:Թաիլանդական աղբյուրի տվյալներով նա ուղիղ եթերում հեռարձակել է հրաձգության կադրերը, ինչպես նաև սելֆի է արել հրացանը ձեռքին:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)