Մանկատան երեխաները ժառանգել են ծնողների հիպոթեքային վարկը (տեսանյութ)
ՏեսանյութերԶավեշտալի դեպք է տեղի ունեցել Սամարայում։ Ամուսնական զույգը մանկատնից որդեգրել է երկու աղջիկների։ Որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ երեխաների կենսաբանական ծնողները 2 միլիոն ռուբլի պարտք են ժառանգել փոքրիկներին, որը բանկի որոշմամբ՝ փոխանցվել է որդեգիր ծնողներին։
Պարզվում է երեխաներին ժառանգություն մնացած բնակարանի հետ միասին երեխաների մահացած ծնողները նրանց են ժառանգել նաև բնակարանի հիպոթեքային վարկը։
Տեղի սոցիալական ապահովագրության գործակալությունից նշում են, որ ամեն ինչ օրինական է և ոչ մի խաբեություն չկա։
Միայն խնդրի բարձրաձայնումից և հայտ ներկայացնելուց հետո բանկը ներել է երեխաների պարտքը։