Կապիկը օգնելու նպատակով թաթը մեկնել օձերով լի ջրափոսում գտնվող տղամարդուն
ԱյլԿենդանական աշխարհը երբեք չի դադարում զարմացնել. օրանգուտանի հուզիչ ու տպավորիչ արարքը լուսանկարիչը ֆիքսել է ինդոնեզական կղզիներից մեկում:
Պրակհաբարնընկերների հետ սաֆարի տուրի է մասնակցելիս եղել արգելոցի տարածքում, երբ ականատես է եղել կապիկի այդ քայլին:
Աղբյուրի տվյալներով՝ արգելոցի տարածքում օձերի ի հայտ գալու մասին լուր է ստացվել, և անտառի վերակացուներից մեկը եկել էր օձերին բռնելու: Հսկա կապիկը, հավանաբար, այդ պահին փորձել է օգնել վերակացուին, ով ցեխաջրի մեջ էր կանգնած:
Թունավոր օձերը մեծ վտանգ են ներկայացնում հենց Բորնեոյի օրանգուտանների համար, որոնք առանց այն էլ վտանգվել են անտառային հրդեհների, բնակմիջավայրի կորստի և որսորդների պատճառով:
Վերակացուն այնուհետև ինքնուրույն դուրս է եկել ջրափոսից՝ խուսափելով մոտ գնալ կապիկին: Վերջինս նշել է, որ օրանգուտաններն ամբողջովին վայրի են, և իրենց հայտնի չէ, թե ինչպես կարող են արձագանքել: Լուսանկարչի խոսքով՝ այդ ամբողջը տեղի է ունեցել 3-4 րոպեի ընթացքում: