Անժելա Սարգսյանն առանց շպարի
ԱյլԴերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, ժամանցը, աշխատանքը: Սոցցանցերում լինելով ակտիվ սկանդալային դերասանուհին չի դադարում ուրախացնել իր հետեւորդներին ու երկրպագուներին:
Դերասանուհին իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆրմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել: Կադրում դերասանուհին նոր սանրվածքով է, շպարից նշմարվում է միայն շրթներկը։ Դերասանուհին կրում է սեւ բլուզ, սեւի եւ սպիտակի համադրությամբ ժակետ։ Կերպարն ամբողջացրել է վզնոցը։ Հրապարակմանը կից Անժելա Սարգսյանը մեկնաբանություն չի կատարել։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, պատկերված էր ծովափնյա գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա մուգ գույնի տաբատ էր ընտրել եւ կանաչ վերարկու։ Անժելան հավաքել էր մազերը, նախապատվություն տվել կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։