«Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ» Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ» Հուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներ Դավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Նոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ) «Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» Իրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ) Կազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը ԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան 

Տիպիկ ադրբեջանական, կեղծված ընտրություններ էին. Տաթևիկ Հայրապետյան

Քաղաքական

Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկը, բազմաթիվ անհատ քաղաքացիներ, լրագրողներ ու դիտորդներ ահազանգում են մեծ թվով ընտրախախտումների մասին:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը կայացած ընտրությունները տիպիկ ադրբեջանական ու կեղծված որակեց:

«Տիպիկ ադրբեջանական կեղծված ընտրություններ էին, ակնհայտորեն բազմաթիվ խախտումներով: Շատ քաղաքացիներ էին դրա մասին ահազանգում, «Մեյդան Թի-Վի»-ն էր դրա մասին հրապարակում ամբողջ օրվա կտրվածքով, նաև «Ազատություն» ռադիոկայանի իրենց ծառայությունն էր շատ ակտիվ, ընդդիմադիր որոշ լրագրողներ էին ակտիվ «Ֆեյսբուք»-ի գրառումներով արձանագրում առկա իրավիճակը: Եղան նաև ոստիկանության բավականին բռնի միջամտություններ, որոշ ընդդիմադիր գործիչների վստահված անձանց ուղղակի բռնությամբ հեռացնում էին ընտրատեղամասերից կամ թույլ չէին տալիս նկարահանումներ կատարել, արձանագրել խնդիրները: Ընդդիմադիր գործիչներից շատերը խոսում էին, որ ընտրացուցակներում բազմաթիվ խնդիրներ են առկա, հանգուցյալներ են քվեարկում, լցոնումներ են տեղի ունենում: Ընտրությունները հենց այդ միջավայրում էլ անցան՝ որևէ դրական քայլ չարձանագրելով Ադրբեջանի ընտրական պատմության մեջ»,- ասաց Հայրապետյանը:

Նախնական արդյունքներով՝ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 55%-ը: Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ թիվը «նկարված» է, սակայն կարող էր և ավելի մեծ լինել:

«Կարող էին նաև ավելի բարձր թիվ «նկարել», որովհետև հետաքրքրական էր, որ իրենք կարծես ժամը 12:00-ի դրությամբ մոտ 27% մասնակցություն էին արձանագրել, որն այնքան էլ հավանական չէ, երեկոյան ժամերին են մարդիկ սովորաբար ավելի շատ գնում ընտրության: Այս կեղծված ընտրությունների ֆոնին դժվար է եզրահանգումներ անել, սովորաբար ավելի բարձր է լինում մասնակցությունը: Մոտ 70 և ավելի տոկոս մասնակցություն իրենք կարողանում են ապահովել: Այդ տեսանկյունից փոքր ինչ ցածր է ցուցանիշը»,- նշեց պատգամավորը:

Տաթևիկ Հայրապետյանը հույս ունի, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդները կարձանագրեն տեղի ունեցած ընտրախախտումները և դրանք զեկույցով կներկայացնեն ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում:

«ԵԽԽՎ դիտորդներից մեկն էլ հենց այն կինն էր, որ զեկույց էր պատրաստել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, բավականին սկզբունքային մի անձնավորություն, կարծում եմ և հույս ունեմ, որ այդ դիտորդները կարձանագրեն առկա խնդիրները: Նույնիսկ ԵԽԽՎ նախնական հայտարարության մեջ արդեն արձանագրել էին, որ անբարենպաստ է մթնոլորտը քարոզարշավի համար: Վաղն իրենց նախնական դիտարկումները կանեն ընտրությունների հետ կապված, իհարկե, ավելի համապարփակ զեկույցն ուշ կհրապարակվի և կներկայացվի նաև ապրիլին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ: Երբ ներկայացվի զեկույցը և խոսվի դրա մասին, մենք էլ մեր ասելիքը կունենանք: Իսկ Հայաստանի խորհրդարանում անհատ պատգամավորների առումով, իհարկե, արձանագրումներ կլինեն»,- ասաց Հայրապետյանը:

Ադրբեջանում նախանշված իբր կադրային հեղափոխության սպասելիքներին անդրադառնալով՝ պատգամավորը նշեց, որ ընտրվածների նախնական ցուցակներով այդ հեղափոխությունն այնքան էլ տեսանելի չէ:

«Նախնական տվյալներով՝ իշխող կուսակցությունը նորից զբաղեցնում է բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Մոտ 69 տեղ կզբաղեցնի այդ կուսակցությունը, բայց նաև հրապարակվել է նախնական ցուցակ՝ հնարավոր ընտրվածների: Ես համեմատություն եմ անցկացնում, և մեծ մասը նախկին խորհրդարանի ներկայացուցիչներն էին, որը փոքր-ինչ տարակուսելի է ինձ համար, որովհետև ամբողջ իմաստը հիմնականում նոր, երիտասարդ կադրերին խորհրդարան բերելու մեջ էր: Տեսնենք՝ հետագա արդյունքներն ինչ ցույց կտան, բայց այս պահին երիտասարդ դեմքեր աչքի չեն ընկնում»,- նշեց նա:

Պատգամավորը հավելեց նաև, որ նախնական տվյալներով՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեյիդովն անցել է ընտրություններում, և, հավանաբար, կշարունակի զբաղեցնել այդ պաշտոնը:

«Կարծում եմ, որ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության կազմն ամեն դեպքում մեկ-երկու հոգու փոփոխություն կկրի, բայց, եթե հիշողությունս չի դավաճանում, նույնիսկ ադրբեջանցի գործընկերների հետ կարճ զրույցների ժամանակ գրեթե բոլորը նշում էին, որ առաջադրվել են այս ընտրություններում: Եթե նրանք անցնեն խորհրդարան, կտեսնենք, թե արդեն ինչպես կձևավորվի պատվիրակության կազմը, բայց կարծում եմ, որ Սեյիդովը ամեն դեպքում կշարունակի զբաղեցնել այդ պաշտոնը: Թեև խելամիտ կլիներ նրան փոխելը, հաշվի առնելով նրա կապը «խավիարային դիվանագիտության» և ամբողջ «լվացքատան» գործարքի հետ կապված: Պատվիրակության մոտ քաղաքականության փոփոխություն չեմ ակնկալում ընդհանրապես»,- ասաց Հայրապետյանը:

Ադրբեջանի Միլլի Մեջլիսում առկա 125 տեղի համար պայքարում էր 1321 թեկնածու, այսինքն` յուրաքանչյուր պատգամավորական մանդատի համար պայքարել է մոտ 11 հոգի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»Կիտրոնի օգտակար հատկությունները, որոնց մասին շատերը չգիտենՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներ Կանոնավոր մարզանք․ ինչպես է այն փոխում օրգանիզմի աշխատանքըԹրամփը Նեթանյահուին կոչ է արել զորքերը դուրս բերել Սիրիայից և Լիբանանից. Axios ՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալՃապոնիան մտադիր է ուժեղացնել հակահետախուզական միջոցառումներըԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հարյուրավոր Patriot համակարգերՌուսաստանը ԵՄ-ին մեղադրել է կիբերհարձակումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջԹրամփ․ Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության վճար սահմանելու գաղափարինԼուլա դա Սիլվա․ Բրազիլիան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողություններըՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ լարվածության սրման կապակցությամբՉեխիան Իսրայելի հետ քննարկում է ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցըԾեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառովՃապոնիայում մեկ շաբաթում ավելի քան 4500 մարդ հոսպիտալացվել է շոգի պատճառովԴավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով. Սուրեն Սուրենյանց Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալԿրասնոդարի օդանավակայանը վերականգնել է ինքնաթիռների ընդունումն ու բացթողումըՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվելՋրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կանGuardian. Ուկրաինացիները բողոքում են Լեհաստանում նվաստացուցիչ վերաբերմունքիցՆերկայացվել են ընտանիքների բնակապահովման և ժողովրդագրական զարգացման նոր նախաձեռնություններըԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՆոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ)Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա«Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» ԱՀԿ. Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը կարող է ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալներըՀարավային Կորեան ցանկանում է նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքըԻրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ)Samsung-ը պահպանել է աշխարհի ամենահայտնի սմարթֆոնների ապրանքանիշի դիրքըԿազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը SpaceX-ը Falcon 9 հրթիռով ուղեծիր է դուրս բերել Starlink-ի ևս 29 արբանյակՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել ՄարմարաշենումԴատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ)Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա ԶոհրաբյանԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքիցԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում ԵԱՏՄ-ն և Կենդանիների ԱՀԿ-ն քննարկել են համագործակցության հարցերըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ իրանական նավերի. Դոնալդ ԹրամփԹրամփը հայտարարում է նոր տնտեսական ռազմավարության մասինՎրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾՊատգամավորի մայրն է մաhացել
Ամենադիտված