Օրը՝ կիրակի, թող նախագահը ստորագրի...
Քաղաքական
Ինչպես հայտնի է, Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Նկատենք, սակայն, որ Արմեն Սարգսյանի կողմից երկրի համար կարևորագույն նշանակության այս որոշումը կայացվեց ոչ աշխատանքային՝ կիրակի օրով:
Թե ում էր պետք այսչափ շտապողականությունը, թերևս դժվար չէ կռահելը:
Ի վերջո, Արմեն Սարգսյանն արեց իր «քայլը», Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց հետևյալը. «Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո եւ կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»:
Սպասենք, տեսնենք՝ ի՞նչ կասի ժողովուրդը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովը որոշել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նախագիծն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում