Հուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներ Դավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Նոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ) «Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» Իրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ) Կազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը ԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան Դատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ) Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա Զոհրաբյան ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից 

Ներկա իշխանությունները շեղվել են քաղաքական փոփոխություններ կատարելու պատվիրանից. «Քաղաքական լիգա»

Քաղաքական

«Քաղաքական լիգայի» հայտարարությունը

«Քաղաքական լիգան», հետևելով ներհայաստանյան վերջին զարգացումներին, թավշյա հեղափոխության երկրորդ տարեդարձին ընդառաջ՝ հարկ է համարում հիշեցնել, որ համաժողովրդական ընդվզման հիմքում դրված էին հասարակական լայն զանգվածների անհնազանդությունն ու անհանդուրժողականությունը ոչ միայն նախկին կոռումպացված իշխանությունների, այլև  ավտորիտար, արատավոր քաղաքական համակարգի  հանդեպ:

Համաժողովրդական շարժման ուժգնությանը և պահանջներին հետամուտ՝ հեղափոխության առաջնորդները պետք է ձեռնամուխ լինեին նախկին քաղաքական համակարգի ապամոտնաժմանը և նորի կառուցմանը՝ պետական կյանքի, հասարակական հարաբերությունների նոր չափանիշների, սկզբունքների, հեղափոխության արժեքների ներդրմամբ՝ կերտելու հիրավի Նոր Հայաստան:

Նոր Հայաստանը պետք է կառուցվեր նոր Սահմանադրության հիման վրա՝ դրանով իսկ մերժելով ոչ միայն նախկին իշխանություններին, այլև նրանց գոյատևման հիմքը հանդիսացող և երկրի առաջընթացը կասեցնող գործող Սահմանադրությունը: Նոր Սահմանադրության մշակումը, հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումը հանրային լայն քննարկումների և քաղաքական բավավեճերի միջոցով՝ պետք է դառնային առաջնահերթություն նոր իշխանությունների համար:

Մինչդեռ, հեղափոխությունից երկու տարի անց ստիպված ենք արձանագրել, որ այսօրվա իշխանություններն  ընտրեցին Սահմանադրության փոփոխման խոտոր ճանապարհը: Երկու տարվա ընթացքում նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, անընկալունակ եղան  պետական, քաղաքական նոր համակարգի և նրա հիմքը հանդիսացող  նոր Սահմանադրության ընդունման  հորդորների և կոչերի հանդեպ:  Ավելին՝ ներկաներն ընթացան նախկինների ճանապարհով՝ ընդունելով, հարմարվելով և վայելելով քանիցս կեղծված, հանրությանը պարտադրված  Սահմանադրությունը և հետադիմական քաղաքական համակարգը՝ գործող Սահմանադրությունը փորձելով դարձնել իշխանության պահպանման վահան:

Այդ նպատակին հետամուտ՝ այլափոխվեցին նաև քաղաքական փոփոխությունների սկզբունքներն ու գաղափարները՝  պետական իշխանության լծակները սկսեցին օգտագործվել նաև վրեժխնդրության և հաշվեհարդարի նպատակներով, ինչը քայքայեց քաղաքական-գաղափարական միտքը, այլակերպեց քաղաքական գործընթացները՝ դառնալով պարտադրված, կեղծ, մերժելի օրակարգ: Աստիճանաբար, նոր իշխանությունների հանդեպ հասարակական վստահությունը սկսեց երերալ, և հիմնականում պարզունակ, գավառական մտածելակերպ ունեցող մարդիկ մնացին նրանց սոցիալական և քաղաքական հենարանը:  Այդ «փաղանգում» իր բացասական դերն է խաղում իշխանությունների ձեռամբ հավաքագրված խորհրդարանը, որը քաղաքական ինքնուրույնությունից  ինքնազրկվել է՝ դառնալով գործադիր իշխանության կցորդը: Հենց այս ԱԺ-ն էլ ընդունեց երրորդական նշանակության սահմանադրական  հանրաքվեի անցկացման որոշումը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ «Քաղաքական լիգան» հայտարարում է.

– Ներկա իշխանությունները շեղվել են հեղափոխության ընթացում հասարակությունից ստացած` հիմնարար քաղաքական փոփոխություններ կատարելու ժողովրդական պատվիրանից:

– Ներկա իշխանությունների՝  Սահմանադրության  հանրաքվեի որոշումն ու իրականացումը  միտված են հասարակության ուշադրությունը շեղել սկզբունքային կարևորության խնդրից` նոր Սահմանադրության ընդունելու անհրաժեշտությունից:

«Քաղաքական լիգան»   հանրության առաջադեմ հատվածին կոչ է անում մեկտեղել ջանքերը առաջիկա հանրաքվեի քարոզարշավը վերածելու արմատական քաղաքական փոփոխությունների իրականացման, նոր Սահմանադրության  ընդունման, նոր քաղաքական համակարգի կայացման,  անձնիշխանության կասեցման, պետականությանը սպառնացող  վտանգների չեզոքացման  գործի և կամքի:

«Քաղաքական լիգան» առաջիկայում նախաձեռնում է իրական փոփոխություններին և պահանջներին միտված հասարակական, քաղաքական, մասնագիտական հանդիպումների, խորհրդատվությունների, քննարկումների, նաև՝ քաղաքական պայքարի իրականացում:

Նոր Հայաստանին` նոր Սահմանադրություն՝ սա է իրական քաղաքական փոփոխությունների  և պետության առաջադիմության ճանապարհը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիտրոնի օգտակար հատկությունները, որոնց մասին շատերը չգիտենՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներ Կանոնավոր մարզանք․ ինչպես է այն փոխում օրգանիզմի աշխատանքըԹրամփը Նեթանյահուին կոչ է արել զորքերը դուրս բերել Սիրիայից և Լիբանանից. Axios ՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալՃապոնիան մտադիր է ուժեղացնել հակահետախուզական միջոցառումներըԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հարյուրավոր Patriot համակարգերՌուսաստանը ԵՄ-ին մեղադրել է կիբերհարձակումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջԹրամփ․ Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության վճար սահմանելու գաղափարինԼուլա դա Սիլվա․ Բրազիլիան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողություններըՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ լարվածության սրման կապակցությամբՉեխիան Իսրայելի հետ քննարկում է ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցըԾեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառովՃապոնիայում մեկ շաբաթում ավելի քան 4500 մարդ հոսպիտալացվել է շոգի պատճառովԴավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով. Սուրեն Սուրենյանց Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալԿրասնոդարի օդանավակայանը վերականգնել է ինքնաթիռների ընդունումն ու բացթողումըՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվելՋրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կանGuardian. Ուկրաինացիները բողոքում են Լեհաստանում նվաստացուցիչ վերաբերմունքիցՆերկայացվել են ընտանիքների բնակապահովման և ժողովրդագրական զարգացման նոր նախաձեռնություններըԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՆոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ)Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա«Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» ԱՀԿ. Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը կարող է ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալներըՀարավային Կորեան ցանկանում է նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքըԻրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ)Samsung-ը պահպանել է աշխարհի ամենահայտնի սմարթֆոնների ապրանքանիշի դիրքըԿազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը SpaceX-ը Falcon 9 հրթիռով ուղեծիր է դուրս բերել Starlink-ի ևս 29 արբանյակՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել ՄարմարաշենումԴատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ)Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա ԶոհրաբյանԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքիցԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում ԵԱՏՄ-ն և Կենդանիների ԱՀԿ-ն քննարկել են համագործակցության հարցերըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ իրանական նավերի. Դոնալդ ԹրամփԹրամփը հայտարարում է նոր տնտեսական ռազմավարության մասինՎրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾՊատգամավորի մայրն է մաhացել Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է միջազգային հեղինակավոր գիտաժողովումՎրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը առաջարկում է Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ
Ամենադիտված