Երիտասարդը բացահայտ հափշտակել է մի կնոջ դրամապանակն ու հեռախոսը (տեսանյութ)
ՏեսանյութերՓետրվարի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում մի երիտասարդ բացահայտ հափշտակել է մի կնոջ դրամապանակն ու բջջայինը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց կատարվածի հանգամանքներն ու սկսվեցին հետախուզական միջոցառումներ։ Բացահայտման աշխատանքը հանգուցալուծվեց փետրվարի 6-ին։ Դվին գյուղի բնակիչ, 38-ամյա տղամարդը, տարված բացատրական աշխատանքի արդյունքում, ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)