«Լոռի»-ն նոր ֆուտբոլիստ ունի Իսպանիայից
Սպորտ
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի Իսպանիայից:
«Լոռի» է տեղափոխվել իսպանացի կիսապաշտպան Յերայ Խիմենես Մորենոն։ 24-ամյա ֆուտբոլիստը իսպանական «Կադիսի» սան է։ Հանդես է եկել նաեւ «Ներվիոն», «Ալկալա», «Խերես» ակումբներում։ Խիմենեսի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր։
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն«Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում