ՔՊ վարչության նիստին մասնակցել է Փաշինյանը. քննարկվել է նաև հանրաքվեի հարցը (ուղիղ)
Քաղաքական«Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում այսօր՝ փետրվարի 10-ին, տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը։ Նիստին մասնակցում էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
NEWS.am-ի հարցին, թե ինչ հարցեր են քննարկվել, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Կուսակցական հարցեր»։
Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ հանրաքվեի հարցը նույնպես քննարկվել է, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել՝ նշելով, որ ուշանում է։
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ քննարկվել է հանրաքվեի նախընտրական շտաբ ձևավորելու հարցը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում