ԱՄՆ-ում մեծ ատամներով, առանց աչքերի առեղծվածային կենդանի են հայտնաբերել (լուսանկար)
ԱյլԱՄՆ, Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի ծովափում հայտնաբերվել է մեծ ատամներով, առանց աչքերի կենդանի: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Առեղծվածային կենդանին հայտնաբերել է 25-ամյա Էրիկա Կոնստանտեինը շան հետ զբոսնելու ժամանակ:
«Ես, անկեղծ, չգիտեմ դա ինչ էր: Այն միջին մեծության շան չափերի է, բայց նրա կառուցվածքը փաստում է, որ կենդանին ամենևին էլ շուն չէ: Ես արդեն հինգ տարի է, ինչ ապրում եմ այստեղ և երբեք նման բան չեմ տեսել»,- պատմում է աղջիկը:
Աղջիկը լուսանկարել է արարածին և կադրերը հրապարակել համացանցում: Օգտատերերը բազմաթիվ ենթադրություններ են արել՝ նշելով, որ այն ութոտնուկ է կամ էլ իգուանա:
Ինքը՝ Էրիկան, ենթադրում է, որ այն կապիկի դի է, որի մարմինը լողալով եկել է Մորգանա կղզուց, որը 65 կմ հեռավորության վրա է գտնվում Չարլսթոնից: