Ձյուդոիստները հավաք են անցկացնում Ղազախստանում
Սպորտ
Հայաստանի ձյուդոյի ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանում:
Մեծահասակների և երիտասարդների հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ղազախստանի Ակտաու քաղաքում՝ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի և ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ: Այն կեզրափակվի փետրվարի 18-ին:
Ընտրանու կազմում հավաքին մասնակցում են Յուրի Իսրաելյանը (60 կգ), Երվանդ Ներսեսյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը (66 կգ), Տիգրան Բադալյանը (66 կգ), Արման Մարդոյանը (66 կգ), Տիգրան Յաղուբյանը (66 կգ), Մերուժան Սարգսյանը (73 կգ), Արսեն Ավետիսյանը (73 կգ), Բորիս Շատվերյանը (81 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), Գուրգեն Աբելյանը (90 կգ), Վարդան Խաչատրյանը (90 կգ), Արման Ավանեսյանը (+90 կգ):


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան