Մալդիվներում ոստիկանները ձերբակալել են բրիտանուհուն լողազգեստ կրելու համար (տեսանյութ)
Տեսանյութեր26-ամյա բրիտանացի զբոսաշրջիկ Սեսելիա Յաստրզեմբսկան Մաաուշի կղզու ծովափում հայտնվել է լողազգեստով և գրավել ոստիկանների ուշադրությունը:
Ինչպես հայտնում է Факты-ն, Մալդիվներում հայտնի հանգստավայրերից հեռու նման լողազգեստներ կրելն արգելված է շարիաթի օրենքով:
Համացանցում է հայտնվել բրիտանուհու ձերբակալության կադրերը, որը շոկի է ենթարկել համացանցի օգտատերերին: Վերջիններիս կարծիքով՝ իրավապահները պետք է ավելի մեղմ վարվեին զբոսաշրջիկ կնոջ հետ:
Տեղի ոստիկանության հանձնակատար Մուհամեդ Համիդը հայտարարել է, որ արդեն ներողություն են խնդրել կնոջից՝ նրա նկատմամբ ուժ գործադրելու համար:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի