Կոնֆլիկտ Աժ միջանցքում. իմքայլականը վիրավորել է Անի Սամսոնյանին (տեսանյութ)
Տեսանյութեր«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Աժ միջանցքում իմքայլականներից բարձր տոնով պահանջեց հարգանք դրսևորել իր անձի նկատմամբ: Վլադիմիր Վարդանյանին ասաց` ինձնից հարգանք պահանջեք, երբ ինքներդ հարգանք կցուցաբերեք իմ հանդեպ: Կհարգեք` կհարգվեք: Սամսոնյանի` Աժ լիագումար նիստ բերած օրենքի նախագծի բուռն քննարկումը նիստերի դահլիճից տեղափոխվեց միջանցք, բովանդակությունն էլ` գործնականից` անձնականի: Կոնֆլիկտից հետո Անի Սամսոնյանը հուզված հասավ իր աշխատասենյակ և չմեկնաբանեց ոչինչ: Գործընկերների հետ կարճ քննարկումից հետո, նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ կոնֆլիկը եղել է իր և Համազասպ Դանիելյանի միջև: Մանրամասները` տեսանյութում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)