Կասիլիասն առաջադրվելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
Սպորտ
Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը կառաջադրվի իսպանական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
Այս մասին գրում է Cadena Ser-ը: Այդ ընտրությունները կկայանան ընթացիկ տարվա մարտին: Կասիլիասը հանդիպել է նախկին թիմակիցների հետ և ստացել նրանց դրական արձագանքը:
Իկեր Կասիլիասը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալ»-ում և մինչև 2015 թվականը հանդես էր գալիս «արքայական ակումբում»: 2015-ից պաշտպանում է պորտուգալական «Պորտու»-ի դարպասը: Խաղացել է Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան