Այդ ո՞ւմ բերանն ենք մենք փակում, այդ ո՞ւմ մեքենան ենք վառում. Փաշինյանը՝ Սիսակ Գաբրիելյանին
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հարց ու պատասխանի ընթացքում պատասխանեց իշխանության նկատմամբ այն քննադատությանը, թե իրենք ճնշում են ընդդիմադիր կարծիք արտահայտողներին:
Պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի հարցին՝ Փաշինյանն ասաց.
«Երբեք Հայաստանում չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ եթերում կա հինգ ընդդիմադիր հեռուստատեսություն: Հայաստանի պատմության մեջ երբեք քվեարկություն չի եղել մի պայմաններում, երբ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով աշխարհում կիսում է 8-րդ տեղը Ֆրանսիայի հետ: Ինչի՞ մասին են խոսում, այդ ո՞ւմ բերանն ենք մենք փակում, այդ ո՞ւմ մեքենան ենք վառում»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)