Մենք ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ՝ ընտրական տուրիզմ. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականՔարոզարշավի ընթացքում տնտեսական ակտիվությունն ավելի է մեծանալու: Ես համոզված եմ, որ այն ոչ միայն բացասական ազդեցություն չի ունենա, այլև կունենա աշխուժացող ազդեցություն: Մանավանդ, ինչպես երևում է, արտերկրում գտնվող ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են գալ Հայաստան ու մասնակցել քվեարկությանը: Խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ոնց որ թե ստեղծում ենք տուրիզմի մի նոր տեսակ, որը կոչվում է ընտրական տուրիզմ»,-ասաց Փաշինյանը:
Երբ Փաշինյանին տեղեկացրեցին, որ նման բան արդեն աշխարհում կա, նա ափսոսանք հայտնեց. «Բայց ոչինչ: Կա առողջաապահական, մշակութային տուրիզմ, կլինի նաև ընտրական: Ես ուզում եմ ևս մեկ անգամ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին ընթացք օգտագործել, աներևակայելի ցածր գներով տոմսեր գնել ու գալ Հայաստան: Իսկ նրանք, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն, կարող են գալ ու դիտարկել Հայաստանում ընթացող ժողովրդավարական պրոցեսները: Մենք հաճելին օգտակարի հետ կհամատեղենք»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)