Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը շրջանառության մեջ կլինի ապրիլին. Ավինյան
Քաղաքական
Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը՝ 4 ուղղությամբ շրջանառության մեջ կդրվի ապրիլ ամսին: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին, թե հանրային կառավարման բարելավմանն ուղղված աշխատանքներն ինչ փուլում են, որտեղ է հասել ռազմավարությունը:
«Ռազմավարությունն այս փուլում 4 ուղղությամբ՝ քաղաքականությունների մշակում, պետական ծառայությունների մատուցում, մարդկային ռեսուրսների կառավարում, ինչպես նաև ինստիտուցիոնալ շրջանակի բարեփոխումները, ապրիլ ամսին, կարծում եմ, որ արդեն դրված կլինի շրջանառության մեջ: Հանրային կառավարման բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է 3 խոշոր փուլից: Առաջին փուլի իրականացումը ենթադրում է մինչև 2023 թվականը գործողությունների ծրագիր»,-ասաց Ավինյանը:
Նա նշեց՝ այդ փուլում դեռևս անդրադարձ է կատարվելու գործադիր մարմնին և այլ մարմինների՝ գործադիրի հետ համագործակցությանը վերաբերվող հարցերին: Ավինյանի կարծիքով՝ հետագա փուլերում ավելի լայն շրջանակ կընդգրկվի:
2019-ին ստեղծվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացների կազմակերպման խորհուրդ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)