3 փոխնախարար հեռացավ, արդյո՞ք վերահսկում եք ձեր նախարարությունը․ պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Քաղաքական
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյաը, դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, հայտարարեց. «Ձեր տեղակալներից Լուսինե Առաքելյանը պաշտոնից ազատվել է, մյուս փոխնախարարը ձերբակալված է, Արևիկ Անափիոսյանը նույնպես հեռացավ, հեռանում է նաև Ձեր մամուլի խոսնակը: Ի՞նչ է տեղի ունենում նախարարությունում, արդյո՞ք Դուք վերահսկում եք Ձեր գերատեսչությունը»:
«Ոչ մի բան էլ տեղի չի ունենում, աշխատանքային իրավիճակ է»,-ասաց նախարարը:
«Ես մտահոգված եմ, որ Դուք սա աշխատանքային իրավիճակ եք համարում»,-ասաց պատգամավորը:
«Մտահոգներ շատ կան ՀՀ-ում՝ դեռ նախորդ ընտրություններից սկսված: Բայց պետք չէ մտահոգվել իրավիճակը վերահսկվում է»,-պատասխանեց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 12-ին, Անժելա Կժդրյանը դադարեցնում է ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար