Համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնող օրինագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը: Այն հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը:
Օրենքի նախագիծն ընդունվեց 51 կողմ, 29 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)