ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ի ու Հորդանանի օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Այսօր խորհրդարանի նիստում կառավարության հեղինակած նախագիծը ներկայացրեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռեւազյանը:
«Պայմանագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտի որդեգրած քաղաքականությանը, որն ուղղված է հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն երկու երկրների միջև գործող ավիաընկերությունների համար: Պայմանագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակումը, նրանց կողմից առաջարկվող տարողությունը, սակագները, չվերթների հաճախականությունը, սպասարկվող ուղղությունները և այլ կոմերցիոն դրույթները: Ներառված է նաև թռիչքային անվտանգության ապահովումը»,- ասաց Ռևազյանը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը նշեց, որ պայմանագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև պատշաճ և լիարժեք կարգավորմանը, որը հիմք կարող է հանդիսանալ կանոնավոր չվերթների իրականացման համար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)