«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թյոռները երեխայի Է սպասում. ET Canada
ԱյլԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ ամերիկացի դերասանուհի եւ «Գահերի խաղը» սերիալի աստղ Սոֆի Թյոռները պատրաստվում է մայր դառնալ: Այդ մասին հաղորդել Է ET Canada-ն:
Նա եւ նրա ամուսինը՝ երաժիշտ Ջո Ջոնասը, դեռեւս պաշտոնական հայտարարություն չեն արել: Բայց աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ ընկերներն ու ընտանիքը շատ ուրախ են նրանց համար, իսկ դերասանուհին արդեն հատուկ հագուստ է ընտրում հանրային միջոցառումներին եւ առօրյա կյանքում կրելու համար:
Սոֆի Թյոռների (23 տարեկան) եւ Ջո Ջոնսոնի (20 տարեկան) երեխան դառնալու Է զույգի առաջնեկը:
Նրանք ամուսնացել են 2019 թվականի մայիսին: Հարսանիքը տեղի է ունեցել Լաս-Վեգասում Billboard Music Awards-ի մրցանակաբաշխությունից հետո:
Այնուհետեւ նրանք երկրորդ մեծ արարողությունն անցկացրել են Ֆրանսիայում հունիս ամսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: