Թուրքիան իր հատուկջոկատայիններին ուղարկել է Սիրիայի Իդլիբի շրջան (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայի զինված ուժերն իրենց հատուկ նշանակության զորքերն ուղարկել են Սիրիայի Իդլիբի շրջանում տեղակայված թուրքական դիտակետերի մոտ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի տարբեր մասերից զրահափոխադրիչները հատուկ նշանակության զորքերի հետ Իդլիբ են մեկնել Հաթայ նահանգի Ռեյհանլըի տարածքով:
Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական կազմը նաև հրթիռային ռեակտիվ համակարգեր է տեղակայել Սիրիայի հետ սահմանին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հարձակումներ իրականացնել Սիրիայի կառավարական զորքերի նկատմամբ նույնիսկ Իդլիբի «անվտանգության գոտուց» դուրս ընկած տարածքում, եթե սիրիական զորքերը շարունակեն հարձակումներ գործել Իդլիբում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)