Լոս Անջելեսում տղամարդու վրա հարձակում գործած անչափահասը ձերբակալվել է Հայաստանում
ՏեսանյութերԼոս Անջելեսի ոստիկանությունը հայտնում է, որ հունվարի 1-ին տղամարդուն դանակահարած անչափահաս երիտասարդը ձերբակալվել է Հայաստանում: Los Angeles Times-ը ավելի վաղ հայտնել էր, որ ուժայինները փնտրում են 3 հայի, որոնք կարող են հանցակից լինել հունվարի 1-ին մի տղամարդու վրա հարձակման գործում։ Երեք տղամարդ մեքենայով հետեւել է զոհին, ավելի ուշ, երբ նա կանգ է առել, նրանցից մեկն ուժեղ հարվածել է նրա գլխին։ Տղամարդը կորցրել է գիտակցությունը եւ ընկել գետնին։ Նա հոսպիտալացվել է, բայց այդպես էլ գիտակցության չի եկել։
Պարբերականը նաև հայտնում է, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը աշխատանքներ է տանում ՀԴԲ-ի, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության, Ինտերպոլի եւ Լոս Անջելեսի շրջանային դատախազության հետ՝ հարձակման մեջ կասկածվող անչափահասին ԱՄՆ վերադարձնելու համար: Կասկածյալներից մյուսը՝ Ռոբերտ Հավհաննիսյանը Հայաստանից չի վերադարձել, քանի որ գործուն մասնակցություն չի ունեցել նշված հարձակմանը:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)