Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան է Լեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրա Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են Խաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում «Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք 

Փաշինյանի իշխանության կողմից նախորդների իրավահաջորդությունն ընտրելը փակուղային է և խիստ վտանգավոր. Սասնա Ծռեր

Քաղաքական

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած իր աշխատանքային այցի ընթացում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամում տեղի ունեցած քննարկման ժամանակ կրկնել է նախորդ ապազգային ռեժիմների օրոք որդեգրված տեսակետները։

Մասնավորապես՝ պարոն Փաշինյանը, իր պատասխանները բխեցնելով Արցախի կեղծ անկախության և սուբյեկտացման մոտեցումից, Արցախի ազատագրված տարածքները ներկայացրել է որպես ընդամենը անվտանգության գոտի, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ որպես իբրև թե անկախ Արցախի անվտանգության երաշխավոր։
Այս մեկնակետից ներկայացնելով իր պատկերացումները, նա գլխիվայր շուռ է տալիս և մեր ազգային շահերին հակառակ դիրքից է ներկայացնում Արցախի հարցի լուծման համատեքստն ու տրամաբանությունը՝ տարանջատելով Արցախը Հայաստանի Հանրապետությունից և Արցախի անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունից։

Նա ևս իր նախորդների նման հավատարիմ է մնում Լենին-Աթաթուրք զավթիչ դաշինքով և ստալինյան սահմանադրությամբ ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությանը և ներկայիս Հայաստանի Հանրապետությունը համարում է Հայկական ԽՍՀ-ի, այլ ոչ թե 1-ին Հանրապետության իրավահաջորդ, որի մաս են կազմել նաև Արցախն ու Նախիջևանը։ Միևնույն ժամանակ՝ նա անտեսում է նաև Արցախի վերամիավորման վերաբերյալ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը, որը Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի հռչակագրի հիմքերից մեկն է։

Արցախը հայության ամենազգայուն և խոցելի հարցն է, ուստի դրա համատեքստում առավելագույնս նկատելի է դառնում, որ պարոն Փաշինյանի իշխանության կողմից ազգային հեղափոխության փոխարեն նախորդների իրավահաջորդությունն ընտրելը փակուղային է և խիստ վտանգավոր, ինչը հեռանկարում հանգեցնելու է ազգային աղետի։
Այդ պատճատով դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության իրավահաջորդային քաղաքականությունը, առաջին հերթին՝ Արցախի հարցում։
Փաստում ենք, որ հայոց պետականությունը չի կարող գոյատևել Լենին-Աթաթուրք զավթիչ դաշինքի և ստալինյան սահմանադրության ձևավորած տարածաշրջանային ճարտարապետության մեջ, այն էլ՝ ներկայիս երկատված վիճակում։ Նաև այն պատճառով, որ նման վիճակը հղի է անհավասար պատերազմի և ազգային աղետի սպառնալիքով։
Հայոց պետականության և միացյալ ազգային անվտանգության երաշխավորման միակ ուղին Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության որդեգրումն է։
Դա մեզ հնարավորություն կտա, մասնավորապես, ապացուցված համարելու, որ Արցախյան ազատագրական պատերազմի շնորհիվ տեղի ունեցած մասնակի դեօկուպացիայի միջոցով մասամբ վերականգնվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և Արցախը ՀՀ անբաժանելի մաս է։ Այդպես մենք նաև միջազգային-իրավական շրջանառության մեջ կդնենք ներկայիս Ադրբեջանի տարածքի և սահմանների անորոշության հարցը։

Միայն այս երկու հանգամանքները բավարար կլինեն, որպեսզի միջազգային ասպարեզում ի շահ Հայաստանի և հայության արմատապես փոփոխվի Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) և Ադրբեջանի Հանրապետության միջև առկա հակամարտության համատեքստն ու տրամաբանությունը, ինչն էլ կդառնա մեր ազգային անվտանգության ապահովման հիմնարար երաշխիք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման
Ամենադիտված