«Ժողովուրդ». 2.5-2.7 մլրդ դրամ. որքան կծախսվի հանրաքվեի համար
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետներն այժմ հաշվարկ են անում հասկանալու համար, թե որքան գումար է ծախսվելու ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ վերջնական հաշվարկները կավարտվեն մի քանի օրից, իսկ արդեն կառավարության առաջիկա նիստում այն կներկայացվի գործադիրի հաստատմանը:
Սակայն, ըստ նախնական հաշվարկների, այդ գումարը կարող է տատանվել 2.5-2.7 մլրդ դրամի սահմաններում: ԿԸՀ-ից հայտնում են, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հենց այդքան գումար է ծախսված եղել, և դրանից հետո տեղամասի ավելացում չի եղել, ըստ էության, լրացուցիչ ծախս անելու կարիք կարող է չառաջանալ: Եվ եթե անգամ գումարի տարբերություն լինի, ապա դա կարող է լինել հանձնաժողովներում ընդգրկված անդամների կամ տեխնիկական սարքավորումները սպասարկող անձանց աշխատավարձերի բարձրացման հաշվին, սակայն տարբերությունն այնքան էլ մեծ չի լինի: Հավելենք, որ 2018 թ. ՀՀ-ում գործել է 2010 ընտրատեղամաս»,-գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)