«Ուրարտուն» ընկերական հանդիպում կանցկացնի շվեյցարական թիմի հետ
Սպորտ
Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Փետրվարի 17-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները ուժերը կչափեն շվեյցարական «Չամ» ֆուտբոլային ակումբի հետ։ Հանդիպումը կկայանա «Օրմիդիա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 13։30-ին։
Հավելենք, որ կիպրոսյան հավաքի ստուգողական վերջին հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնիռուսական «Տեքստիլշիկ» ակումբի հետ։ Այդ խաղը նախատեսված է փետրվարի 18-ին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)