«Լոռի»-ն ընկերական խաղում հաղթել է դանիական թիմի
Սպորտ
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը ընկերական խաղում հաղթել է դանիական թիմին:
Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Լոռի»-նհերթական ընկերական խաղում մրցեց Դանիան ներկայացնող «Ֆրեմադ»-ի հետ և առավելության հասավնվազագույն հաշվով: Վանաձորյան ակումբի կազմում միակ գնդակը հեղինակեց Զոնել Դեսիրեն:
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբիմրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավորունեն«Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)