Կազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը ԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան Դատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ) Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա Զոհրաբյան ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում Պատգամավորի մայրն է մաhացել Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործել Վրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը առաջարկում է Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Լավրովը Թուրքիային կոչ է արել կոշտ ազդանշան հղել Ուկրաինային՝ «Կապույտ հոսք» գազատարի վրա հարձակումների պատճառով Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ. Իվետա Տոնոյան «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ 

«Մյունխենյան դերբի». այս ձեւաչափը ծուղակ է հայկական կողմի համար. Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիեւ թոք-շոուն եւ դրա մեդիա-քննարկումները ստիպում են անել մի քանի հստակեցում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ՝ արձանագրենք իրողությունը

Հայաստանյան հասարակությունը, այդ թվում՝ Փաշինյանի ընտրազանգվածը, ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվել, սակայն որեւէ օբյեկտիվ վերլուծություն չի ստանում։ Ընդհանուր անվտանգությանը վերաբերող հարց է, որն անհանգստացնում է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։ Հասարակական քաղաքական գործիչները սուր հարձակման անցան, մի մասը՝ հիմնավոր, մի մասը, անկախ արդյունքից, միեւնույն է դա անելու էին։

Ադրբեջանի մեդիա տարածքը եւ հանրային կարծիքի հարթակները հեղեղված են Ալիեւի «փառահեղ հաղթանակի» գովքով։ Դրան միացել է ողջ հանրային դաշտը, պետական մեքենան, մտավորականությունը, երիտասարդությունը։ Ադրբեջանը այս օրերին ապրում է դրանով։

Հայկական մեդիադաշտում հայտվեցին հատվածներ` Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներից եւ, կախված լրատվամիջոցի նախընտրությունից, դրանցից յուրաքանչյուրը համարվեց մաստեր-կլաս։  Հայկական միտքը դարձյալ ապրում է անցյալում, եւ հատուկենտ էին դեպի ապագա (գոնե կարճաժամկետ) ուղղված վերլուծությունները։ Մեզ թվում է, թե առաջիկա բանակցությունները, սրացումները, լուծման տարբերակները լինելու են անցյալում։ Սա կենսունակ վիճակ չէ։ Սրա մասին արժե շատ լուրջ մտածել։

Իրականում որտեղ  է խնդիրը

Իրականում ճակատագրական որեւէ ձախողում չի եղել, եւ պետք չէ դա սարքել առանցք։ Խնդիրը շատ ավելի խորն է ու այլ տեղում։ Իրականում Ալիեւը նույնպես ոչնչով չփայլեց եւ թողնում էր գավառական  մտածողությամբ եւ, ամենակարեւորը, իր անելիքը չիմացող նախագահի տպավորություն։ Նա նոր չէ այս թեմայի մեջ, բայց չկարողացավ ամուր տրամաբանական առանցք սարքել եւ հաղթել փորձի վրա։ Իրականում հենց դրա ռիսկն էր շատ բարձր։

Մյունխենից հետո Փաշինյանի թիմն անցել էր ընդհատակ. փառավոր խորհրդարանական 88-ից բան չէր մնացել, «սահմանադրապաշտ 37-ից» մեկը մի կապակցված միտք չասեց։ Նրանք չկարողացան պաշտպանել իրենց իսկ լիդերին։ Սա միայն Փաշինյանի ողբերգությունը չէ, սա նշանակում է, որ երկրում չկա քաղաքական մեծամասնություն, քաղաքական համակարգ, քաղաքական միտք եւ, հետեւաբար, չկա ավելի խոշոր ձախողումներից այս եւ այլ հարցերում խուսափելու երաշխիքներ։ Սրա մասի՛ն է պետք շատ լուրջ անհանգստանալ։ Հենց կենցաղային պետության այս վիճակն է մեր ամենամեծ ռիսկը։ Սա  նշանակում է, որ այսօրվա քաղաքական միտքը, ռեսուրսը չի կարող երկիրը առաջ տանել։

Հիմա՝ նախկին նախագահների մասին։ Հայր եւ որդի Ալիեւները տասը եւ ավելի տարիներ Քոչարյանի օրոք իրենց պահել են զուսպ, կաշկանդված եւ միշտ՝ պարտվածի հոգեբանությամբ։ Ե՞վ...։ Հիմա Քոչարյանն անազատության մեջ է։

Ս. Սարգսյանը մյունխենյան այս ձեւաչափը միշտ մերժել է։ Եվ հավանաբար եղել է ճիշտ։ Դա իսկապես ծուղակ է՝ Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայակական կողմի համար։  Մենք այդտեղ լուծելու ոչ մի խնդիր չունենք։ Այդտեղ ոչ մի լուրջ բան քննարկել եւ համաձայնել հնարավոր չէ, դա միայն ու միայն հաջորդ օրը սեփական երկրի լսարանի առաջ հաղթանական կեցվածքի համար է։ Դրսի լսարանի համար սա իսկապես «Մյունխենյան դերբի է», շոու, հետխորհրդային երկու երկրների ղեկավարների սպարինգ հարթակ։ Ալիեւին դա պետք էր՝ գնաց։ Հայաստանին ընդհանրապես պետք չէր, բայց ոչ ոք չբացատրեց Փաշինյանին, որ պետք չէ։

Մենք Ադրբեջանի հետ առճակատման մեջ ենք՝ լինել -չլինելու խնդիր ունենք։ Եվ հաղթելու է այն կողմը, ով արագ կգնա մոդեռնիզացիայի, կդառնա ավելի ժամանակակից պետություն, առողջ քաղաքական մտքով, առողջ հասարակությամբ։ Բոլոր նրանք, ովքեր երկրի ներսում սա ընդունում են, բնական դաշնակիցներ են՝ անկախ այս պահի թվացյալ քաղաքական տարաձայնություններից։ Պետք է առաջ գնալ։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը SpaceX-ը Falcon 9 հրթիռով ուղեծիր է դուրս բերել Starlink-ի ևս 29 արբանյակՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել ՄարմարաշենումԴատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ)Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա ԶոհրաբյանԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքիցԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում ԵԱՏՄ-ն և Կենդանիների ԱՀԿ-ն քննարկել են համագործակցության հարցերըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ իրանական նավերի. Դոնալդ ԹրամփԹրամփը հայտարարում է նոր տնտեսական ռազմավարության մասինՎրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾՊատգամավորի մայրն է մաhացել Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է միջազգային հեղինակավոր գիտաժողովումՎրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը առաջարկում է Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Հայաստանում կմշակվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ ոլորտային քաղաքականությունները տվյալահեն դարձնելու նպատակով․ ԿԳՄՍ նախարարությունՎալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորածԼավրովը Թուրքիային կոչ է արել կոշտ ազդանշան հղել Ուկրաինային՝ «Կապույտ հոսք» գազատարի վրա հարձակումների պատճառով Վարչական դատարանը չի ընդունել «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի հայցը՝ ընդդեմ կառավարությանՀիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ. Իվետա Տոնոյան «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար աջակցություն կտրամադրվիՈւկրաինան ռազմական դրությունը կերկարաձգի ևս 90 օրով Զախարովան հեգնել է Կայա Կալլասի հայտարարությունը ռուսական ձկան մասինՍևանի ափամերձ 2.5 հա տարածքը վերադարձվել է պետությանը․ Դատախազությունը բացահայտել է խախտումներԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ունի հզոր բալիստիկ հրթիռներԵվրահանձնաժողովը նախազգուշացրել է ԵՄ-ում բնակչության նվազման վտանգի մասինՎահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար՝ հարգանքի տուրք մատուցելու երկրի նախկին էմիրի հիշատակինԳիտնականները պարզել են, որ քրքումը կարող է պաշտպանել հոդերը քայքայումիցՄակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է ավարտվի կապիտուլյացիայովՈւռուցքաբանը նշել է քաղցկեղի ոչ ակնհայտ վաղ ախտանիշներըՔոչարյան փողոցի մի հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԱյսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է. ԱՄՆ-ն կարող է հասնել իրանցի պաշտոնյաներին․ Թրամփ (տեսանյութ) The Guardian․ Ուկրաինացիները դժգոհել են Լեհաստանի սահմանապահների վերաբերմունքիցSpaceX-ը Falcon 9 հրթիռ է արձակել Starlink-ի 29 արբանյակներով Samsung-ի ամենաթանկ սմարթֆոնում հայտնաբերվել է էկրանի խնդիրՓրկարարներն ու շտապօգնության բժիշկները Երևանում փրկել են միայնակ տարեց կնոջ կյանքըԼավրովը հիշեցրել է Անքորիջի պայմանավորվածությունների մասինՔաղաքագետը նշել է Ուկրաինայի կառավարությունում կադրային փոփոխությունների երեք պատճառԱրմեն Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության դերըՀնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ ՀՎԿԱԿ Լավրով. Թրամփը չի ասում, որ Ալյասկայում պայմանավորվածություններ չկանՇիրակում շան պատճառով վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան տուժածներ և ձերբակալվածներ«Իմ Հայաստան, իմ ապագա». Ամերիաբանկը համախմբել է մրցույթի հաղթող ուսանողներին (տեսանյութ) Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է «Բալիկ ծնվելու՞ է մեր ընտանիքում»․ Արամեի որդին մայրիկից եղբայր է «պատվիրել»․ (տեսանյութ)ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իրանի Խուզեստան նահանգում մի քանի թիրախներ են խոցվելՅամալը բացահայտել է ծննդյան իր գլխավոր ցանկությունը՝ ԱԱ-ի կիսաեզրափակչից առաջ
Ամենադիտված