Արտակ Դավթյանը բանակում տեղի ունեցած դեպքերի քննարկման համար հրավիրվել է Ազգային ժողով
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Ազգային ժողով՝ բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի քննարկման համար:
Փետրվարի 18-ին քննարկումը կազմակերպել են Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:
Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա են նաև Զինված ուժերի մի շարք բարձրաստիճան սպաներ: Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանդիպումն ընթանալու է փակ ռեժիմով, սակայն վերջում իրենք կպատասխանեն լրագրողների հարցերին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)