Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 միլիարդ դոլար վճարել «Յուկոս»-ի գործով
ԱյլՀաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 միլիարդ դոլար վճարել «Յուկոս»-ի նախկին բաժնետերերին, «ՌԻԱ Նովոստի» -ին այս մասին հայտնել է Միջազգային իրավունքի պաշտպանության միջազգային կենտրոնի ղեկավար Անդրեյ Կոնդակովը, ով ներկայացնում է Ռուսաստանի շահերը տվյալ գործով:
Որոշման ընդունումից հետո ՌԴ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի պաշտպանել գործընթացում իր օրինական շահերը: Ինչպես ընդգծել է նախարարությունը, Մոսկվան դեռևս չի դիտարկում «Յուկոս»-ի բաժնետերերին բարեխիղճ ներդրողներ, քանի որ նրանք վերահսկողություն են ձեռք բերել ակտիվների նկատմամբ ապօրինի ճանապարհներով, ներառյալ՝ կաշառքի միջոցով:
2014-ի հուլիսին Հաագայի Արբիտրաժային դատարանը միաձայն բավարարեց «Յուկոս» -ի նախկին բաժնետերերի դատական պահանջը և Ռուսաստանին պարտավորեցրել է նրանց վճարել 50 միլիարդ դոլար: Մոսկվան բողոքարկել է այդ որոշումը: 2016 թվականի ապրիլին Հաագայի շրջանային դատարանը չեղյալ հայտարարեց որոշումը ՝ բացատրելով, որ գործը Հաագայի արբիտրաժի քննության շրջանակներում չէ: