Վրաստանի խորհրդարանում խոսնակի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը միացրել է ԽՍՀՄ օրհներգը (տեսանյութ)
ՏեսանյութերՎրաստանի խորհրդարանում ընթանում է խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի ամենամյա զեկույցի ներկայացումը: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Թալակվաձեի ելույթի ժամանակ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան որպես բողոքի նշան մուտք է գործել դահլիճ և միացրել Խորհրդային միության օրհներգը:
Օրհներգը միացվել է այն ժամանակ, երբ Թալակվաձեն սկսել է քննադատել ընդդիմությանը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար:
Խորհրդարանի խոսնակը, երաժշտության հնչյունները լսելով, ծիծաղել է և գործընկերներին առաջարկել ծափահարել:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար