Բաքվի հիվանդանոցներից մեկում մահացած մարդու են «թալանել»
ԱդրբեջանԲաքվի համար 3 կլինիկական հիվանդանոցում մահացածի գրպանից գումար է գողացվել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում անելով մահացածի հարազատներին:
Հարազատները տեղեկացրել են, որ վերակենդանացման բաժանմունքում մահացած Վագիֆ Աղաևի գրպանից գողացվել է 560 մանաթ (շուրջ 158 000 դրամ) գումար:
Հարազատները Աղաևին հիվանդանոց էին բերել օրգանիզմում շաքարի մակարդակի բարձրացման պատճառով:
Տեղի ունեցածի մասին տեղեկացրել են հիվանդանոցի ղեկավարությանն ու ոստիկանությանը: