Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ Աննա Գրիգորյան․Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ «Ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ․ չքանդենք եղածը». Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին Դիմակավորված անձինք Ավանում թալանել են բանկի վճարային տերմինալը․ գողացել են շուրջ 4 միլիոն դրամ Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումը Նեթանյահուի դաշինքը նախնական արդյունքներով չի ապահովել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը Միրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալ Ջեֆրի Հինթոն․ ի՞նչ կլինի, երբ արհեստական բանականությունն ավելի խելացի դառնա, քան մարդը Գորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ իրավիճակը Լարսում Արմեն Աշոտյան․ TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախի Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում․ ամբողջական ցանկը 

Այս տարի Դաշտադեմ գյուղում տեղի կունենա Յարխուշտայի 1-ին փառատոնը (տեսանյութ)

Տեսանյութեր

«Ս/թ հունիսի 13-ին Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում տեղի կունենա Յարխուշտայի 1-ին փառատոնը, որը պիտի դառնա ամենամյա»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում յարխուշտայի փառատոն անցկացնելու վերաբերյալ:

Վարչապետին ներկայացվել են փառատոնի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները և միջոցառման բաղադրիչները: Մասնավորապես, նշվել է, որ առաջարկվում է փառատոնն անցկացնել Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ համայնքում, 2020 թ. հունիսի երկրորդ շաբաթ օրը: Նախատեսվում է փառատոնի շրջանակում անցկացնել յարխուշտայի մրցույթ, լինելու է մրցութային պարահրապարակ, հայկական արվեստը և արհեստը ներկայացնող տաղավարներ, ֆոտոլուսանկարահանման և զբոսաշրջային տեղեկատվական տաղավարներ, թանգարան-ցուցասրահ, կազմակերպվելու են հայկական պարի սկզբնավորմանը և պատմությանը վերաբերող վարպետության դասեր: Նախատեսվում է նաև ունենալ Արագածոտնի մարզի համայնքների գոտի, որտեղ համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքը, բնորոշ ավանդույթները, մշակույթը, խոհանոցը: Փառատոնի կազմակերպչական հարցերի պատասխանատուն «Արենի փառատոն» հիմնադրամն է: Վերոնշյալ հարցերի կապակցությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է. «Մենք որոշեցինք, որ 2020 թ. հունիսի 13-ից Հայաստանում նոր փառատոն կհիմնադրվի, և այդ փառատոնի պաշտոնական անվանումը կլինի «Զարկ ֆեստ», իսկ ոչ պաշտոնական անվանումը՝ յարխուշտայի փառատոն: Մենք շատ ենք կարևորում մեր ժողովրդի ավանդույթների, մշակութային ավանդույթների և արժեքների քարոզչությունն ու գործնական տարածումը մեր իրականության մեջ, և մենք պետք է կարողանանք հստակ սահմաններ գծել, թե որն է մեր ազգայինը, որոնք են մեր ինքնության հետ կապված արժեքները, որոնք՝ ոչ: Այս առումով կարծում եմ, որ հայկական պարարվեստն իսկապես այն երևույթներից է, որ մենք վստահ կարող ենք դնել ազգային արժեք վերնագրի ներքո: Եվ այդ առումով, կարծում եմ, որ յարխուշտան մեր ազգային էությանը և ինքնությանը շատ հարիր և ամենաբնորոշ պարերից է ու մեր անելիքների, ոգու հետ կապված շատ մեծ էներգիա է պարունակում: Այս առումով կարծում եմ, որ վերջին ամիսներին աշխատանքը, որ արել ենք, պետք է դառնա շատ կարևոր մի իրադարձություն, ընդ որում՝ ամենամյա իրադարձություն, երբ ամեն տարի հունիսի երկրորդ շաբաթ օրը մենք Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում կունենանք «Զարկ ֆեստ»-ը: Ընդ որում, տեղն էլ պատահաբար չէ ընտրված՝ Թալինի տարածաշրջանը, որը հայտնի է որպես սասունցիներով բնակեցված տարածաշրջան, և գիտենք, որ յարխուշտան առանձնահատուկ լավ է ստացվում սասունցիների մոտ: Մենք, ըստ քիչ առաջ քննարկված հայեցակարգի, կունենանք նաև ամենամյա մրցութային ծրագիր: Կարծում եմ, որ այդ մրցութային ծրագրի արդյունքում կունենանք հաղթողներ՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղ, որոնք նաև որոշակի պարգևներ կստանան: Բացի այդ, դա լավ տեղ, լավ միջավայր կլինի, որպեսզի մեր հայրենակիցները, օտարերկրացի զբոսաշրջիկներն իրենց օրն անցկացնեն այդտեղ: Փառատոնն անցկացվելու է պատմաճարտարապետական հուշարձանի՝ Դաշտադեմի ամրոցի տարածքում:

Ես համոզված եմ, որ մենք իսկապես կունենանք շատ նշանային և կարևոր մի իրադարձություն, որը կարտահայտի նաև մեր քաղաքական ռազմավարությունը՝ մեր ազգային ինքնության հարցում լինել առանձնահատուկ նախանձախնդիր և մեր ինքնությունը ոչ միայն պահպանել, ոչ միայն մեր ինքնության կորսված կամ կորսվող բաղադրիչները վերականգնել, այլև զարգացնել այն առումով, որ դրանք դառնան համատարած և մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը: Սա գոյություն ունեցող էլեմենտներից, միջոցառումներից դեռևս մեկն է: Այնպես որ հաջողություն եմ մաղթում բոլորիս, և կարող ենք արդեն վստահ հունիսի երկրորդ շաբաթ օրը մեր բոլոր հայրենակիցներին և օտարերկրյա զբոսաշրջիկներին հրավիրել Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղ և, իհարկե, բոլոր յարխուշտա պարողներին հրավիրել՝ ի ցույց դնել իրենց արվեստը և արդար մրցակցության մեջ հաղթել»:

Վարչապետը կարևորել է փառատոնի անցկացումը և հանձնարարել դրա պատշաճ կազմակերպման համար շարունակել աշխատանքները համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման, ինչպես նաև բարելավման ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպԹրամփը առաջարկել է Վենեսուելան դարձնել ԱՄՆ-ի մասԲրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil Աննա Գրիգորյան․Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ«Ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ․ չքանդենք եղածը». Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինՈւկրաինան հայտարարել է SpaceX-ի օգնությամբ իր առաջին փորձնական կապի արբանյակի արձակման մասինԴիմակավորված անձինք Ավանում թալանել են բանկի վճարային տերմինալը․ գողացել են շուրջ 4 միլիոն դրամԹրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումըՆեթանյահուի դաշինքը նախնական արդյունքներով չի ապահովել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունըՄիրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալՋեֆրի Հինթոն․ ի՞նչ կլինի, երբ արհեստական բանականությունն ավելի խելացի դառնա, քան մարդըԳորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ իրավիճակը ԼարսումԱրմեն Աշոտյան․ TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախիԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում․ ամբողջական ցանկըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներԹրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասինՍպիտակում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը․ նրա ավտոմեքենան ավելի ուշ է հայտնաբերվել«Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ 34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ ԺողովուրդՈ՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Նոյեմբերյանում ո՞վ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Ամենադիտված