Վարչապետ Փաշինյանը գրքեր է նվիրում քաղաքացիներին. ուղիղ
Տեսանյութեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելում է քաղաքացիների բնակարաններ և գրքեր նվիրում: Վարչապետը Ֆեյսբուքի ուղիղ եթերում է:
«Գնում ենք գիրք նվիրելու»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը զրուցում է քաղաքացիների հետ՝ հետաքրքրվելով նրանց կենցաղով, խնդիրներով:
Գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
Տոնն արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից:
Գիրք նվիրելու օրվա շրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)