Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Ռոմա»-ի` Եվրոպայի լիգայի առաջիկա խաղի հայտացուցակում:
«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսենկան հրապարակել է այն 20 ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն Եվրոպայի լիգայի «Գենտ»-ի դեմ առաջիկա խաղին: Անունների շարքում կա նաև Մխիթարյանի ազգանունը:
Եվրոպայի լիգայի շրջանակներում փետրվարի 20-ին «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կհյուրընկալի «Գենտ»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակ կեսգիշերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)