Գրոսմայստեր Արման Միքայելյանը Պրահայի մրցաշարի առաջատարին զիջում է կես միավորով
Սպորտ
Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է ելույթները Պրահայի միջազգային մրցաշարում:
Գրոսմայստեր Արման Միքայելյանը հաղթանակներ տոնեց Պրահայի շախմատի միջազգային 5-րդ և 6-րդ տուրերում։ Խաղացված տուրերից հետո Միքայելյանը վաստակել է 5 միավոր և մրցաշարի երկու առաջատարներից ետ է մնում կես միավորով:
Պրահայի շախմատի միջազգային փառատոնի շրջանակում անցկացվում է 13 մրցաշար՝ 10 շրջանային, 1 բաց մրցաշար, ինչպես նաև արագ և կայծակնային մրցաշարեր։ Փառատոնի գլխավոր Masters մրցաշարին մասնակցում են 10 հանրահայտ գրոսմայստերներ:
Բաց մրցաշարին մասնակցում է 248 շախմատիստ 35 երկրից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան