«Դավիթ Գարեջին Վրաստան է». վրացական կողմը նոր ահազանգ է հնչեցնում
Վրաստան
Նախօրեից վրացի հոգևորականներն ահազանգում են՝ Դավիթ Գարեջիում ադրբեջանական կողմը վրացական մենաստաններում փոփոխություններ է անում՝ մաքրում է վրացական հետքը, տեղադրում ադրբեջանական ենթակառուցվածքներ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում հայր Վիտալին նշել է, որ վաղը Դավիթ Գարեջիի պաշտպանության խումբը ծրագրում է հավաք անցկացնել, ինչից հետո պարզ կդառնան հետագա քայլերը:
Այսօր՝ փետրվարի 20-ին, ծրագրվում է հոգևորականների այցը վանական համալիր, ինչից հետո նրանք կհայտարարեն հետագա քայլերի մասին: Գրառումներից մեկում հայր Վիտալին ասում է՝ մի քանի օրվա ընթացքում կկազմակերպենք ժողովրդական քայլերթ դեպի Գարեջի, որտեղ կմիավորվեն բոլորը:
Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմը Դավիթ Գարեջիից հետո փորձում է զավթել հարակից Ուդաբնո գյուղը, որտեղ հովիվները արածեցնում են ոչխարներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)