«Էլ մանրամասներ պետք չէ». Վարչապետը թվարկեց իր կրած հայկական արտադրության հագուստներն ու աքսեսուարները
ՏեսանյութերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ պատասխանեց հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյո՞ք մինչ այժմ նա հայկական արտադրության հագուստներ է կրում:
Վարչապետը նշեց, որ իր հայտարարությունից հետո միայն հայկական հագուստներ է կրում, բայց և հներն էլ «խարույկի չի տվել»: Փաշինյանը նաև սկսեց թվարկել իր կրած հայկական արտադրության հագուստն ու աքսեսուարները՝ կոստյում, շապիկ, ժամացույց, կոշիկներ... բայց այդ պահին նրան ընդհատեց Պետրոս Ղազարյանը՝ ասելով «Էլ մանրամասներ պետք չէ»:
Հաղորդավարի խոսքերը ծիծաղեցրին վարչապետ Փաշինյանին:
Դիտել՝ 1:10:55-ից


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)