Քենդալ Ջենները մերկացել է Garage ամսագրի նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)
Լուսանկարներ
Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելան, ով նաև կպչուն ժապավենով սպիտակ պատին ամրացված բանանի հեղինակն է, ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենների մասնակցությամբ նոր ֆոտոշարք է պատրաստել Garage ամսագրի համար:
«Trophy Wife» անվանումը կրող ֆոտոշարքում Քենդալ Ջենները հանդես է եկել մոմե տիկնիկի կերպարում: Լուսանկարներից մեկում Ջեններն ամբողջովին մերկ է, իսկ նրա ստորին վերջույթները «թաքնված» են պատի ետևում:
Լուսանկարները հրապարակվել են մոդելի Ինստագրամի էջում:
Նշենք, որ իտալացի նկարիչը նաև 18 կարատանոց ոսկուց պատրաստված հայտնի զուգարանի հեղինակն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)