Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա» - «Լեչե» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը:
«Լեչեի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը, բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն և սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Լեչեի» դեմ խաղում դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ «Ռոման» հաղթանակ էր տարել 4:0 հաշվով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)