Հրշեջները Երևանում մարել են ավտոմեքենայի հրդեհը
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 24-ին, ժամը 16:49-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:59-ին, մարվել՝ 17:01-ին: Այրվել է «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)