Ազովում կինը հրաշքով է փրկվել ավտոբուսի անիվների տակ հայտնվելուց (տեսանյութ)
ՏեսանյութերՌոստովի շրջանի Ազովի քաղաքում կինը փրկվել է ավտոբուսի անիվների տակ հայտնվելուց: Ողբերգությունից հնարավոր է եղել խուսափել միայն հրաշքի շնորհիվ, գրում է Ростов № 1-ը:
Դեպքը տեղի է ունեցել Կրասնոգորովսկի փողոցում: Մայթի վրա կանգնած կինն իրեն վատ է զգացել և, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված: Այդ պահին արագ ընթացող ավտոբուսի վարորդը չի նկատել ճանապարհին ընկած կնոջը: Բայց, բարեբախտաբար, ավտոբուսն անցել է կնոջից մեկ սանտիմետր հեռավորության վրա և նա անգամ վնասվածքներ չի ստացել:
Ավտոբուսի վարորդն այդպես էլ կանգ չի առել: Կնոջն օգնության է հասել պատահական անցորդը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)